Հաճախ տրվող հարցեր
Գնումներ կատարելու համար հարկավոր է նախապես լիցքավորել հաշիվը հետևյալ տարբերակներից մեկով`
- IDram-ով՝ կայքում
- Բանկային քարտով՝ կայքում
- Telcell, EasyPay, MobiDram տերմինալներով
- Կանխիկ՝ Երևան, Թբիլիսյան 9/14
- Բանկային վճարումով՝ DRIVE MOTORS LLC-ի («Դրայվ Մոթորս»ՍՊԸ) հաշվին 2050622070431001, Ինեկոբանկ։ Մեկնաբանություններում խնդրում ենք նշել Ձեր ID-ն։
Գնումներ կատարելու համար ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ՝
- Գները չեն ներառում առաքման ծախսերը: Փոխադրումը վճարվում է ապրանքը ստանալուց հետո: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարտկոցների, շարժիչների և փոխանցման տուփերի պատվերներ չեն ընդունվում։
. Յուղեր և հեղուկներ կարելի է պատվիրել միա՛յն երևանյան պահեստներից:
. Հարվածամեղմիչներ (амортизатор) կարելի է պատվիրել միա՛յն ԱՄԷ-ից և երևանյան պահեստներից: - Ժամկետները նշված են մինչև Երևան։ Որոշ դեպքերում պատվերը կարող է մնալ մաքսատանը մինչև 5 օր։
- Մեքենայի գծապատկերի միջոցով դետալ ընտրելուց հետո ձեզ կառաջարկվի ձեր կողմից նշված մասը։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, որոնման արդյունքներում դետալների նկարագրությունը և լուսանկարը կարող են չհամապատասխանել դետալին: Օրինակ՝ դուք գծապատկերի վրա նշել եք այրման մոմի (свеча зажигания) մեկ լար, իսկ որոնման արդյունքներում գրված է՝ լարերի կոմպլեկտ: Գինն այս դեպքում նշված է գծապատկերում ձեր կողմից ընտրված մեկ լարի համար։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, կայքում փոխարինող դետալներ ընտրելուց հնարավոր են անհամապատասխանությունններ օրիգինալ դետալների հետ: Խնդրում ենք ուշադիր ստուգել փոխարինող պահեստամասի համապատասխանությունը: ՍԽԱԼ ԸՆՏՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԵՏ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ:
- Եթե դուք դժվարանում եք պահեստամասեր գտնելու հարցում, ապա հաղորդագրություն ուղարկեք մեզ կայքի միջոցով՝ օգտագործելով VIN հարցման ձևը՝ նշելով ձեր մեքենայի VIN կոդը և անհրաժեշտ մասերի նկարագրությունը:
- Խնդրում ենք ուշադրություն դարձնել մատակարարների վարկանիշներին: Որքան բարձր է վարկանիշը, այնքան մեծ է հավանականությունը, որ մատակարարը կտրամադրի պահեստամասը ակնկալվող ամսաթվին և այնքան ցածր է պատվերը մերժելու հավանականությունը:
Բեռնափոխադրման արժեքը
- Մոսկվայից՝ 1կգ-ը 1200 դրամ
- Եվրոպայից՝ 1կգ-ը 3500 դրամ
- ԱՄԷ-ից՝ 1կգ-ը 5000 դրամ
Հայաստանի պահեստներից գնելու դեպքում բեռնափոխադրման գումար չի գանձվում։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, հետևյալ ապրանքների համար կիրառվում է հավելավճար՝
- Թափարգել (бампер)՝ հավելավճար 14.000 դրամ (ՌԴ-ից պատվիրելու դեպքում միա՛յն 14.000 դրամ)
- Մեքենայի թև (крыло)՝ հավելավճար 14.000 դրամ (ՌԴ-ից պատվիրելու դեպքում միա՛յն 14.000 դրամ)
- Դուռ՝ հավելավճար 14.000 դրամ
- Կապոտ՝ հավելավճար 28․000 դրամ
- Բեռնախցիկի ծածկոց՝ հավելավճար 28.000 դրամ
- Դիմապակի՝ հավելավճար 150.000 դրամ
Բեռնափոխադրման մոտավոր ժամկետներ
Ժամկետները նշված են մինչև Երևան։ Որոշ դեպքերում պատվերը կարող է մնալ մաքսատանը մինչև 5 օր
Ինչպես գտնել պահեստամասը
Ամենավստահելի միջոցը համարվում է VIN համարով որոնումը: Ձեզ կտրամադրվեն Ձեր մեքենային համապատասխանող ավտոպահեստամասերի սխեմաներ և ցանկ: Ցանկից դետալը ընտրելուց հետո, Դուք կտեսնեք բոլոր մատակարարների օրիգինալ ավտոպահեստամասերի առաջարկները, դրանց գները և առաքման ժամկետները: Ձեր ընտությանը նաև կառաջարկվի օրիգինալ պահեստամասի փոխարինողների ցանկը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, առաջարկվող օրիգինալ պահեստամասի փոխարինողների ցանկը անհրաժեշտ է ստուգել:
Տրման կետեր
Մատակարարի ընտրություն
Պատվեր կատարելու ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մատակարարի վարկանիշին:
Հաշվեկշռի լիցքավորում
Հաշիվը կարելի է լիցքավորել հետևյալ տարբերակներով՝
- ԻԴՐԱՄ-ով՝ կայքում
- Վարկային քարտով՝ կայքում
- Կանխիկ՝ Երևան, Թբիլիսյան 9/14 հասցեում գտնվող գրասենյակում
- Բանկային վճարումով՝ DRIVE MOTORS LLC-ի («Դրայվ Մոթորս»ՍՊԸ) հաշվին 2050622070431001, Ինեկոբանկ։ Մեկնաբանություններում խնդրում ենք նշել Ձեր ID-ն։
Պատվերի կարգավիճակներ
- Ստացված - պատվերը մշակվում է
- Աշխատանքի մեջ - ապրանքը պատվիրված է մատակարարի մոտից
- Ուղարկված Երևան - ապրանքը ուղարկվել է մատակարարի կողմից
- Դեպի մասնաճյուղ - ապրանքը պատրաստվում է առաքման
- Տրված - պատվերը պատրաստ է, SMS ստանալուց հետո այն կարող եք ստանալ գրասենյակում
Մանարամասների համար զանգահարեք 098 676 676 հեռախոսահամարով: